Ապրիլ 20, 2024
2447 դիտում

Ժոզե Մոուրինյո. Չեմ սիրում աշխատել թույլ մարդկանց հետ


Լուսանկարը` uefa.com


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է շնորհավորանքներ ստանալ Եվրոպայի Լիգայի եզրափակչում հաղթելու կապակցությամբ:

Կարմիր սատանաների մարզիչը թիմի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդին տված հարցարզույցում ամփոփել է իր առաջին մցաշրջանը ՄՅՈւ-ի ղեկին:

«Ակումբում ես դեռ ինձ այնպես եմ զգում, ասես ոչինչ էլ չեմ արել: Գավաթների ու նվաճումների առումով թիմում 2 լեգենդներ կան՝ Մեթ Բասբին ու սեր Ալեքս Ֆերգյուսոնը»,- խոստովանել է նա:

Նա անդրադարձել է մրցաշրջանի ամենավառ խաղերից մեկին, երբ «Օլդ Թրաֆորդում» ՄՅՈւ-ն 2:0 հաշվով հաղթել է իր նախկին ակումբին՝ «Չելսիին»: Լոնդոնյան ակումբի շատ երկրպագուներին դուր չի եկել Մոուրինյոյի ժեստը: Պորտուգալացին ձեռքով հարվածել է իր մարզահագուստի վրա պատկերված «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերանշանին:

«Այդ խաղի ժամանակ ես սպորտային հագուստով էի, սովորաբար այդպես չեմ անում: Պարզապես ցանկանում էի բոլորին ցույց տալ, որ այլեւս «Չելսիին» չեմ պատկանում: «Չելսին» իմ պատմությունն է, ինչպես եւ ես նրանը: Շատ շնորհակալ եմ երկրպագուներից, սակայն հիմա ես ՄՅՈւ-ի հետ եմ»,- ընդգծել է նա:

Պորտուգալացի մասնագետը նաեւ գովասանքի խոսքեր է ասել Մարկուս Ռեշֆորդի հասցեին: Նրա խոսքով, Ռեշֆորդն այն խաղացողներից է, որը շարունակում է մարզվել անգամ պարապմունքների ավարտից հետո, նա ապրում է  ֆուտբոլով ու ավելին ուզում.

«Սիրում եմ այդպիսի բնավորությամբ մարդկանց: Թույլերն ինձ դուր չեն գալիս: Որպես մարզիչ, դա իմ թուլությունն է: Դժվարանում եմ հասկանալ մարդկանց, ում հոգեբանությունն իմից տարբեր է»:

Մոուրինյոն ակումբի հետ հեռուն գնացող պլաններ չի կապում, դեռ մտածում է միայն 3 տարվա պայմանագրի մասին, որը կնքել է: Այդ ընթացքում է նա փորձելու շտկել ՄՅՈւ-ի գործերը, ինչպես եւ ցանկացել են թիմի ղեկավարներ. «Դա ինձ համար յուրահատուկ մարտահրավեր է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին