Ապրիլ 16, 2024
3420 դիտում

«Նյու Յորք թայմսն» անդրադարձել է հպարտ Մխիթարյանին


Լուսանկարը` Photolure


«Նյու Յորք թայմսը» հոդված է հրապարակել Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հոդվածն անդրադառնում է ֆուտբոլիստի կարիերային՝ «Փյունիկից» մինչեւ ՄՅՈւ: Մենք առանձնացրել ենք հայերի ու Հայաստանի հետ կապված հատվածը:

«Մխիթարյանը նշել է, որ Եվրոպայի Լիգայի եզրափակչում հաղթելը իր համար կարեւոր է ոչ միայն նրա համար, որ մեդալակիր կդառնա, այլ շատերը կիմանան թե ինչ երկիր է ու որտեղ է գտնվում Հայաստանը»,- գրված է հոդվածում:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ հայերը որտեղ էլ որ գտնվեն, ստեղծում են նոր Հայաստան: Մանչեսթերում գործում է Հայ Առաքելական եկեղեցի, իսկ Մխիթարյանը նշել է, որ Հայաստանը 301 թվականին առաջինն է ընդունել քրիտսոնեությունը որպես պետական կրոն:

Նա նաեւ դարձել է քաղաքում գործող հայկական պանդոկի մշտական այցելուն: Այն բացվել է 1968 թվականից, բայց միայն Մխիթարյանի շնորհիվ է դարձել պահանջված ու հայտնի վայր. «Նոր Հայաստանը Մանչեսթերի կենտրոնում է, ինձ շատ մոտ»:

Ֆուտբոլիստի դիտած վերջին ֆիլմը եղել է «Խոստումը», որը պատմում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին. «Սա իմ ու բոլոր հայերի սրտին անչափ մոտ թեմա է: Այն չեմ քննարկել թիմակիցներիս հետ, կարծում եմ, որ չէր հետաքրքրի նրանց: Դիտելով ֆիլմը՝ ես մի կողմից շատ տխրեցի, իսկ մյուս կողմից՝ հպարտացա»:

«Հպարտ: Նա հպարտ է, որ անգամ եթե աշխարհի ամենահայտնի հայը չէ, ապա գոնե իր երկիրը լավագույնը ներկայացնողներից է»,- նշված է հոդվածում:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին