1517 դիտում

Ռեկորդակիր «Բավարիան»՝ 27-րդ անգամ Գերմանիայի չեմպիոն


Լուսանկարը` FC Bayern

Լուսանկարը` FC Bayern

Լուսանկարը` FC Bayern


Մյունխենի «Բավարիան» 5-րդ տարին անընդմեջ նվաճել է Գերմանիայի ֆուտբոլի չեմպիոնի կոչումը:

31-րդ տուրում Կառլո Անչելոտիի սաները հյուրընկալվելիս 6:0 հաշվով առավելության են հասել «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

 

Գոլերի խփել են Դավիդ Ալաբան,  Արիեն Ռոբենը, Թոմաս Մյուլերը, Ջոշուա Կիմիխը, իսկ Ռոբերտ Լեւանդովսկին դարձել է դուբլի հեղինակ:

 

Մինչեւ առաջնության ավարտը դեռ 3 տուր կա, սակայն բավարացիներն արդեն 73 միավոր ունեն ու 10 միավորով առաջ են անցել հետապնդող «Լայպցիգից»:

 

«Բավարիան» Գերմանիայի չեմպիոն է դարձել 27-րդ անգամ ու ազգային ռեկորդ սահմանել: Անչելոտին առաջին մարզիչն է, ում հաջողվել է 4 տարբեր թոփ-մրցաշարերում հաղթող դառնալ՝ Անգլիայի, Իտալիայի ու Իսպանիայի:

 

Իսկ Ֆիլիպ Լամը 8-րդ անգամ երկրի չեմպիոնի կոչումն է նվաճել ու կրկնել Օլիվեր Կանի, Բաստիան Շվայնշտայգերի ու Մեհմետ Շոլի ցուցանիշը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին