Ապրիլ 25, 2024
2761 դիտում

Մովսիսյանը թիմակիցների հետ դիտել է «Խոստումը» ֆիլմը


Լուսանկարը` rsl.com


Յուրա Մովսիսյանի նախաձեռնությամբ կայացել է «Խոտումը» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա են եղել իր թիմի՝ «Ռեալ Սոլթ-Լեյքի» ֆուտբոլիստներն ու մարզիչները:

Մովսիսյանը խոստովանել է, որ հայերը հաղթող ազգ են ու 102 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունից հետո կարողացել են վերապրել:

«Խոստումը» ֆիլմը պատմում է այն իրականության մասին, որը տեղի է ունեցել շուրջ մեկ դար առաջ: Այստեղ հանդես են գալիս հայտնի ու շատ լավ դերասաններ: Հայերը միշտ պայքարել են Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, եւ այս ֆիլմի ստեղծումը կարեւոր քայլ է: Ես կարողացել եմ հաջողության հասել այս մեծ երկրում ու միշտ ձգտել եմ լինել պրոֆեսիոնալ: Սա հենց այն ոգին է, որը կա ամեն հայի մեջ»,- ասել է ֆուտբոլիստը:

Նա ավելացրել է, որ աշխարհի ցանկացած վայրում, երբ հանդիպում են հայերը, միանգամից մտերմանում են, ստեղծվում է ջերմ մթնոլորտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին