Ապրիլ 26, 2024
3108 դիտում

Մանչեսթերյան դերբին ավարտվել է ոչ-ոքիով


Լուսանկարը` Manchester United

Լուսանկարը` Manchester United

Լուսանկարը` Manchester United

Լուսանկարը` Manchester United

Լուսանկարը` Manchester United

Լուսանկարը` Manchester United

Լուսանկարը` Manchester United


Մանչեսթերում կայացել է Անգլիայի առաջնության ամենասպասված հանդիպումներից մեկը՝ «Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Յունայթեդին»:

Երկրպագուներն ականատես չեն եղել գոլերի, հաշիվն այդպես էլ չի բացվել: Խաղավարտին ՄՅՈւ-ի կազմում կարմիր քարտ է ստացել Մարուան Ֆելաինին, որի հեռանալուց հետո Ժոզե Մոուրինյոն փոխարինել է Հենրիխ Մխիթարյանին:

«Մենք ցանկանում էինք հարձակման գծում ագրեսիվ լինել: Առաջին կեսում իմ թիմը խաղը պահում էր իր ձեռքում, սակայն ընդմիջումից հետո ամեն ինչ փոխվեց: Մենք ստիպված էինք պայքարել ոչ-ոքիի համար, որպեսզի գոնե մեկ միավոր ձեռք բերեինք»,- հանդիպումից հետո ասել է Մոուրինյոն:

Առաջնությունում «Սիթին» շարունակում է մնալ չորրորդ տեղում, իսկ «Յունայթեդը»՝ հինգերորդ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին