Ապրիլ 19, 2024
2471 դիտում

Մանչեսթերյան դերբին ու Մոուրինյոյի մարտահրավերն իր թիմին


Լուսանկարը` thefield.scroll.in


Ապրիլի 27-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում սպասվում է մանչեսթերյան դերբին՝ միմյանց դեմ մրցելու են «Սիթին» ու «Յունայթեդը»:

Մրցաշարային աղյուսակում հարեւանությամբ՝ 4-րդ ու 5-րդ տեղերում գտնվող թիմերին ընդամենը 1 միավոր է բաժանում:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից առաջ հերթական մարտարավերն է նետել իր սաներին: Նա ՄՅՈւ-ի մարզումային համալիրի պատերից ջնջել է բոլոր գրությունները: Մարզիչը նկատել էր, որ Քարինգտոնի խոհանոց տանող միջանցքի պատերին լուսանկարներ են փակցված ու ակումբի նշանավոր դեմքերից մեջբերումներ արված:

Այդ քայլով պորտուգալացին անկնարկել է, որ ֆուտբոլիստներն իրենք պետք է ակումբի նոր պատմությունը կերտեն:

Մոուրինյոյի աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ թիմի ներկայիս կազմից շատ քիչ ֆուտբոլիստներ են այդ ցանկում ընդգրկված ու այդկերպ ցանկանում է նրանց մեջ մրցակցություն առաջացնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին