Ապրիլ 25, 2024
3306 դիտում

Մովսիսյանը MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում է


Լուսանկարը` mlssoccer.com


Ամերիկյան FoxSports.com-ն առանձնացրել է ամենաբարձր վարձատրվող 50 ֆուտբոլիստների ցանկը:

Նրանց մեջ ընդգրկվել է նաեւ «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հայ ֆուտբոլիստի տարեկան եկամուտը կազմում է 1.973 մլն դոլար:

Իսկ ամենաշատը կազմում են բրազիլացի Կակայի եկամուտները: Նա մեկ տարվա ընթացքում վաստակում է՝ 7.168 մլն:

Կակային հաջորդում են Սեբաստիան Ջովինկոն (7.116 մլն) եւ Մայքլ Բրեդլին (6.5 մլն):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին