Ապրիլ 24, 2024
1577 դիտում

Մոուրինյո. Մենք «Յունայթեդն» ենք ու միշտ փորձում ենք հաղթել


Լուսանկարը` thepeoplesperson.com


«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է այսօր «Օլդ Թրաֆորդում» Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչում ընդունել «Անդերլեխտին»:

Թիմերի առաջին հանդիպումը 1:1 հաշվով է ավարտվել, ու ամեն ինչ վճռվելու է  Մանչեսթերում:

Մանկունիացիները վճռական են տրամադրված, դա երեւում է նաեւ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերից.

«Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք»: Ցանկացած մրցաշարում, որ հանդես ենք գալիս ամեն ինչ անում ենք հաղթելու համար: Վայելելք խաղը»:

Թիմը կորուստներով է մոտենալու «Անդերլեխտի» դեմ խաղին: Խուան Մատան, Քրիս Սմոլինգն ու Ֆիլ Ջոնսը դեռ շարքից դուրս են, իսկ ահա Ուեյն Ռունին արդեն ապաքինվել է:

«Նա աշխատում է, բարելավում վիճակը, եթե այսօր պատրաստ լինի, դուրս կգա խաղադաշտ: Ռունիի փորձը շատ կօգնի թիմին»,- ավելացրել է մարզիչը:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին