1364 դիտում

13 տարի անց «Մոնակոյի» գրանցած հաջողությունն ու «Յուվեի» հաղթարշավը


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Հայտնի են Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակից թիմերի անունները: Երեկ կայացել են վերջին երկու դիմակայությունները:

13 տարի անց կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել «Մոնակոն»: Ֆրանսիացիները սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել են Դորտմունդի «Բորուսիային»: Խաղի արդեն 3-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Կիլիան Մբապպեն, հետո աչքի է ընկել Ռադամել Ֆալկաոն, ապա Վալեր Ժերմենը: «Բորուսիայի» միակ գնդակը խփել է Մարկո Ռոյսը:

«Բարսելոնան», չնայած անընդհատ գրոհներին, սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել «Յուվենթուսի» պաշտպանությունը: «Նոու Կամպում» այդպես էլ գոլեր չեն գրանցվել: Առաջին խաղում իտալացիները 3:0 հաշվով հաղթելու շնորհիվ դուրս են եկել հաջորդ փուլ:

Երեկ 1/2 եզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Ռեալն» ու «Ատլետիկոն»: Վիճակահանությունը կայանալու է ապրիլի 21-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին