Ապրիլ 24, 2024
3306 դիտում

Իբրահիմովիչն ինչպես Բենջամին Բաթոն. 250-րդ գոլը 30 տարեկանից հետո


Լուսանկարը` cityam.com


Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթել է «Սանդերլենդին»: Մանկունիացիների գոլերից մեկն էլ խփել է Զլատան Իբրահիմովիչն ու յուրահատուկ նվաճում արձանագրել:

Նա 30 տարեկանից հետո իր արդեն 250-րդ գնդակն է  հեղինակել: Հետաքրքիր է, որ 30 տարիների ընթացքում ավելի քիչ՝ 232 գոլ է խփել, քան 5 տարիների ընթացքում:

Շվեդ ֆուտբոլիստը խոստովանել է, որ իրեն Բենջամին Բաթոնի պես է զգում, յուրաքանչյուր խաղում ավելի երիտասարդ է դառնում:

«Ես տքնաջան մարզվում եմ, հավատում ինձ ու գիտեմ` ինչի եմ ընդունակ: Որքան մեծանում ես, ավելի փորձառու ու խելացի ես դառնում, էներգիա չես ծախսում ոչ պետքական բաների վրա: Ասես Բենջամին Բաթոնը լինեմ. ծեր եմ ծնվել ու երիտասարդ եմ մահանալու»,- ասել է Իբրահիմովիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին