Ապրիլ 19, 2024
1588 դիտում

Ղազախները լուրջ դիմակայություն են սպասում երեւանյան խաղում


Լուսանկարը` sports.kz


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ վաղը ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում սպասվող հանդիպումից առաջ Ղազախստանի ընտրանու գլխավոր մարզիչն ու ավագը հանդիպել են լրագրողների հետ:

E խմբում ոչ մի հաղթանակ չունեցող ղազախները վաղվա դիմակայությունից մեծ ակնկալիքներ ունեն:

 

Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկ

 

Կիպրոսի ընտրանու հետ ընկերական խաղը, որում զիջեցինք, կարեւոր էր մեզ համար, քանի որ այդ թիմը տեխնիկական պատրաստվածության առումով նման է Հայաստանին:

 

Քննարկել ենք մեր սխալներն ու հույս ունեմ, որ վաղվա խաղում ֆուտբոլիստները նույն կերպ չեն գործի: Թիմային խաղ ենք ակնկալում: Կփորձենք երկրպագուներին ուրախացնել արժանի խաղով:

 

Չգիտեմ ինչ խաղ սպասել Հայաստանի հավաքականից: Հուսով եմ` երկու թիմերն էլ որակյալ ֆուտբոլ կցուցադրեն: Նման խաղերում սովորաբար անհատական վարպետությունը կարեւոր է: Վաղը լուրջ դիմակայություն է սպասվում:

 

Թիմի ավագ Բաուիրժան Իսլամխան

 

Մեզ շատ բարդ է խաղ է սպասվում: Պետք է ամեն հանդիպման դուրս գանք խաղադաշտ ու ցույց տանք մեր բոլոր հնարավորությունները: Հայաստանում 3 անգամ խաղացել եմ, ու լավ հիշողություններ են մնացել:

 

Ցանկանում ենք վաղը լավ խաղ ցուցադրել: Կանենք հնարավորը երկրպագուներին ուրախացնելու համար: Թիմը հոգեբանորեն պատրաստ է: Կիպրոսի հետ ընկերական խաղում պարտությունից հետո լիովին վերականգնվել ենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին