Ապրիլ 20, 2024
1259 դիտում

Արթուր Պետրոսյան. Ղազախների հետ մեզ դժվար հանդիպում է սպասվում


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ղազախստանի դեմ խաղում թիմերի հնարավորությունները հավասար է գնահատում:

«Վաղը մեզ դժվար խաղ է սպասվում, անպայման լարված պայքար կընթանա: Ղազախստանի խաղը վերլուծել ենք` պայքարող, ֆիզիկապես ուժեղ թիմ է, անընդհատ պրեսինգի է դիմում: Բայց մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պետրոսյանը:

 

Նա նշել է, որ Հովհաննես Համբարձումյանը փոքր վնասվածք է ստացել, վերջինիս մասնակցության հարցը կորոշեն վաղն առավոտյան:

 

«Դավիթ Մանոյանի բացակայությունը ցավալի է մեզ համար: Հուսամ, որ  նրա բացակայությունը կկարողանանք ճիշտ որոշմամբ լրացնել: Արաս Օզբիլիսը հիմնական կազմում չի խաղում, նրա ֆիզիկական վիճակն այդքան էլ լավ չէ, իսկ Հենրիխ Մխիթարյանը լավ մարզավիճակում է գտնվում»,- ավելացրել է գլխավոր մարզիչը:

 

Հայաստան-Ղազախստան հանդիպումը կայանալու է վաղը ժամը 20:00-ին հանրապետական մարզադաշտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին