Ապրիլ 19, 2024
1410 դիտում

Ղազարյան. Պետրոսյանի գալուց հետո թիմի տրամադրությունը բարձրացավ


Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը կարծում է, որ մարտի 26-ին Ղազախստանի դեմ խաղում իրենք պետք է հաղթեն:

«Առաջիկա խաղում մեր ակնկալիքները մեծ են, պետք է կարողանանք հաղթել մրցակցին: Ես լավ մարզավիճակում եմ գտնվում, ակումբում բոլոր խաղերին մասնակցել եմ ու պատրաստ եմ օգնել հավաքականին»,- ասել է ֆուտբոլիստը:

Ղազարյանն անդրադարձել է նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին. «Յուրաքանչյուր մարզիչ իր մեթոդներն ունի, բացառություն չէ նաեւ Պետրոսյանը: Սակայն կարեւոր եմ համարում այն, որ նրա գալուց հետո թիմում տիրող մթնոլորտը փոխվեց ու տրամադրությունը շատ բարձրացավ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին