Ապրիլ 23, 2024
605 դիտում

Տեղի է ունեցել ՖԲԼ Ա լիգայի վիճակահանությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Տեղի է ունեցել հանդիպում Ֆուտզալի բիզնես լիգայի մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ: Նպատակը թիմերին ՖԲԼ Ա լիգա մրցաշարի մեկնարկին ու անցկացմանը ծանոթացնելն էր:

Լիգայի նախագահ Ռուբեն Նազարեթյանն անդրադարձել է Ֆուտզալ Բիզնես Լիգա հավաքականի մասնակցությանը սիրողական ֆուտզալի Աշխարհի առաջնությանը՝ բարձր գնահատելով վերջինիս ելույթները:

ՀՖՖ-ի ֆուտզալի ու կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խոսրով Զարգարյանը թիմերին ծանոթացրել է մրցաշարի կանոնակարգի դրույթներին:

Վիճակահանության արդյունքում թիմներն ընդգրկվել են հետեւյալ խմբերում:

Ա խումբ՝ «Լեո 2», «Հրազդան», «Ավան», «Մարքիզ», «Անկետա ՌՖ», «Լիվերպուլ»:
 
Բ խումբ՝ «Թալին», Ջերմուկ», «ՀԵՑ», «Ջոկեր», «Արարատ», «Արաքս», «Բավարիա» եւ «Մեգաֆուդ»:

Մրցաշարը մեկնարկելու է մարտի 25-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին