Ապրիլ 24, 2024
1292 դիտում

Ղազախների մարզիչը Հայաստանին տեխնիկապես ուժեղ է համարում


Լուսանկարը` abctv.kz


Ղազախստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մինչ Հայաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպումը, որը կայանալու է Երեւանում մարտի 26-ին, ընկերական է ունենալու Կիպրոսի հետ: Այդ հանդիպումն անցկացվելու է այսօր երեկոյան:

Ղազախների գլխավոր կարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը նշել է, որ Կիպրոսի ընտրանին խաղաոճով նման է Հայաստանին: Նա ցանկանում է, որ Կիպրոսի հետ խաղում վնասվածքներ չունենան, որպեսզի Երեւան մարտական կազմով ժամանեն:

«Հայաստանի ընտրանին տեխնիկապես ուժեղ թիմ է, որը ժամանակակից ֆուտբոլ է ցուցադրում: Մարզումների ժամանակ հիմնականում մեր սխալների ու դրանք շտկելու վրա ենք կենտրոնացած: Մրցակցին մանրամասնորեն կուսումնասիրենք խաղից առաջ»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին