Ապրիլ 19, 2024
2328 դիտում

Մանուչարյան. Պետք է հաղթենք, քանի որ ուզում ենք խաղալ ԱԱ-ի եզրափակչում


Լուսանկարը` PAN Photo


Էդգար Մանուչարյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նորամուտը 13 տարի առաջ հենց Ղազախստանի դեմ խաղում է նշել: Այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր:

«Մինչ այդ հանդես էի եկել բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաեւ մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով»,- ՀՖՖ-ի հետ զրույցում հիշել է Մանուչարյանը:

Նա նշել է, որ միշտ շատ մեծ ուրախությամբ է միանում հավաքականին, այս անգամն էլ բացառություն չէ, քանի որ կարոտել է խաղընկերներին ու այն մթնոլորտը, որ տիրում է թիմում:
 
Մանուչարյանն ընդգծել է, որ Մոնտենեգրոյի դեմ խաղում հավաքականն իսկական հրաշք է գործել՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը:

«Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ Ղազախստանի հավաքականն ուժեղ թիմ ունի, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, ապա պարտավոր ենք հաղթել ու կրկին ուրախացնել մեր երկրպագուներին»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին