Ապրիլ 20, 2024
2906 դիտում

ՄՅՈւ-ն ամռանն ԱՄՆ-ում կխաղա գրանդ թիմերի հետ


Լուսանկարը` mirror.co.uk


«Մանչեսթեր Յունայթեդն» այս տարվա հուլիսին մեկնելու է ԱՄՆ, որտեղ հագեցած ծրագիր է ունենալու:

Հենրիխ Մխիթարյանի ակումբը մի շարք հանդիպումներ է անցկացնելու, այդ թվում Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սեթիի» ու «Լոս Անջելես Գալաքսիի» հետ:

ՄՅՈւ-ն խաղալու է նաեւ Յուրա Մովսիսյանի ակումբի՝ «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ: Այդ հանդիպումը կայանալու է հուլիսի 17-ին:

«Բոլորն անհամբերությամբ են սպասում այդ շրջագայությանը, այն հնարավորություն կտա խաղալ մեր միլիոնավոր երկրպագուների առաջ, որոնք բնակվում են ԱՄՆ-ում: Բացի այդ էլ շատ կարեւոր կլինի հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու համար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին