Ապրիլ 25, 2024
1906 դիտում

Հայաստանի ընտրանին շարունակում է պատրաստվել ղազախների հետ խաղին


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել մարտի 26-ին ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում ղազախների հետ հանդիպմանը:

Թիմը երեկ երեկոյան 2-րդ մարզումն է անցկացրել Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ հանգրվանել է առաջիկա օրերին: Մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստներ։

Արտյոմ Սիմոնյանը դեռ չի միացել հավաքականին, իսկ Արթուր Քարտաշյանը բաց է թողել մարզումը վնասվածքի պատճառով։

Նախավարժանքից հետո ֆուտբոլիստներն աշխատել են հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի եւ երկուսը երկուսի դեմ խաղի վրա։ Դրանից հետո մշակվել են ստանդարտ իրավիճակների խաղարկումներ: Մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին