1813 դիտում

Գեղամ Կադիմյանը «Զարյայի» հետ 2 տարվա պայմանագիր է կնքել


Լուսանկարը` fc-metalist.com


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը կարիերան կշարունակի Լուգանսկի «Զարյայում»:

Ակումբի հետ նա 2 տարվա պայմանագիր է կնքել: Կադիմյանը «Զարյայի» այս տարվա առաջին նորեկն է դարձել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Զարյան» Ուկրաինայի առաջնությունում 34 միավորով ընթանում է 3-րդ տեղում:

2016-ին հայ կիսապաշտպանը հանդես է եկել Լվովի «Կարպատներում»: Այնտեղ նա մասնակցել է 15 հանդիպման:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին