7200 դիտում

Վարդան Մինասյանը հեռացել է տարաձայնությունների պատճառով


Վարդան Մինասյանը
Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռացել է Կոստանայի «Տոբոլից» ոչ թե վատ արդյունքների, այլ ակումբի ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով:

Ինչպես հայտնում է ղազախստանյան մամուլը, հարաբերությունները ծայրահեղ լարվել են «Ակտոբեի» հետ խաղից հետո, որում «Տոբոլը», խաղալով 10 հոգով, 0-2 հաշվով պարտվել էր առաջնության ֆավորիտներից մեկին:

Մինչ այդ խաղը «Տոբոլը» ընթանում էր 5-րդ տեղում՝ իր հաշվին ունենալով 2 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ 2 պարտություն: Այս պահին եւս «Տոբոլը» հետ է մնում առաջատար խմբից ընդամենը 2 միավորով, եւ թիմի ելույթները չէին կարող պատճառ հանդիսանալ հայ մասնագետի հրաժարականի համար:

Mediamax Sport-ի տեղեկություններով, Վարդան Մինասյանն արդեն երկու առաջարկ ունի օտարերկրյա թիմերից եւ «Տոբոլի» հետ իրավական խնդիրներն կարգավորելուց հետո պատրաստվում է բանակցել դրանց հետ:

Հիշեցնենք, որ խաղից հետո կայացած ասուլիսում Վարդան Մինասյանն ասել էր հետեւյալը.

«Տղաներ, 2015 թվականն է արդեն, իսկ այստեղ կան բաներ, որոնք մնացել են դեռեւս 90-ականներում: Եթե ուզում ենք առաջ գնալ, ապա պետք է ամեն ինչ փոխել: Այսպես դժվար կլինի: Անկեղծ ուզում եմ մեր տղաներին հաջողություն մաղթել: Նրանք ուզում են առաջ գնալ, բայց կան բաներ, որոնք պետք է փոխել: Առանց դրա ոչ մի առաջընթաց չի լինի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին