Ապրիլ 19, 2024
1471 դիտում

Չնայած անհաջող ելույթին, Բեռնար Շալանդը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը


Լուսանկարը` PAN Photo


Չնայած ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի անհաջող մասնակցությանը, ՀՖՖ-ն շարունակելու է համագործակցել Բեռնար Շալանդի հետ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինքը վստահում է շվեյցարացի մասնագետին:

«Ես չեմ հեռացնում Շալանդին, որովհետեւ առայժմ վստահում եմ նրան: Նա փորձառու մարզիչ է ու հետեւություններ կանի, կփոխի մեր թիմի խաղի ոճը: Ես մեծ հաճույքով կհանեի Շալանդին, բայց եթե իմանայի, որ կգա մարզիչ, ով կախարդական փայտիկով կուղղեր ամեն ինչ: Ես համոզված չեմ, որ նրա տեղը եկողն ավելի լավն է անելու: Ժամանակին Վարդան Մինասյանին ես խնդրել եմ, պահանջել եմ, որ մնա հավաքականում, բայց նա խորապես վիրավորված է եղել ֆուտբոլիստներից, երկրպագուներից ու մերժել է: Բնականաբար արդյունքն է ինձ հետաքրքրում ու շատ դժգոհ եմ: Չի կարող բավարարել այն, որ երեք խաղում միայն մեկ միավոր է վաստակել թիմը»,- նշել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահն ասել է, որ հավաքականը շանսեր ունի խմբից դուրս գալու, բայց եթե շարունակի խաղալ այնպես, ինչպես վերջին խաղերում, ապա դա հնարավոր չի լինի անել:

Շալանդը Հայաստանի հավաքականը գլխավորել էր այս տարեսկզբին: ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում անցկացրած 3 խաղում նրա սաները 2-ում (Դանիա, Պորտուգալիա) պարտություն են կրել ու միայն Սերբիայի հետ խաղացել ոչ ոքի: Նա հաջողություն չի ունեցել նաեւ ընկերական խաղերում՝ պարտվելով Ալժիրին, Գերմանիային ու Ֆրանսիային, թիմը Շալանդի գլխավորությամբ հաղթել է միայն ԱՄԷ-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին