1149 դիտում

Հայ եւ ռուս հոգեւորականների ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ «Բանանց» մարզադաշտում կայացել է հայ եւ ռուս հոգեւորականների ընկերական ֆուտբոլային հանդիպումը, որում նվազագույն հաշվով առավելության են հասել հյուրերը:

«Հաղթանակին հասնելը դժվար էր, քանի որ մրցակցի կազմում ուժեղ խաղացողներ կային: Ընդհանուր առմամբ, խաղն ու մրցակցությունը բավական բարդ էր, իսկ մեզ համեղ հայկական ուտելիքներով էին հյուրասիրել, ինչը դժվար դարձրեց նաեւ վազելը»,-խաղի ավարտին նշել է Սանկտ Պետերբուրգից ժամանած հոգեւորական Հայր Բոգդանը:

Նա ասել է, որ իրենք զբաղվում են սիրողական ֆուտբոլով` միաժամանակ փորձելով կոտրել այն կարծրատիպը, թե հոգեւորականները խոսում են միայն փրկության մասին. «Հոգեւորականները մարդիկ են, որոնց օտար չէ կյանքի հետաքրքրությունը»:

Սանկտ Պետերբուրգի Հոգեւոր ակադեմիայի ուսանող Ալեքսեյ Ուռովիկն էլ կարծում է, որ ընկերական հանդիպումը կնպաստի ընկերական հարաբերությունների, ինչպես նաեւ փոխգործակցության հաստատմանը:

Հայկական կողմից խաղին մասնակցել են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբանները: Թիմի անդամ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը նշել է, որ հանդիպման մասին իմացել է 20 օր առաջ եւ փորձել այդ ընթացքում համապատասխան մարզավիճակ ձեռք բերել:

«Ընկերական խաղի նպատակը միայն մրցակցությունը չէր: Մեր ցանկությունն էր եւս մեկ անգամ խաղաղության կոչ անել, ինչը հոգեւորականներն ամեն օր անում են խորանից: Այս անգամ դա արեցինք ֆուտբոլի միջոցով»,-Mediamax Sport-ի թղթակցին ասել է Բագրատ Սրբազանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին