1548 դիտում

Լրատվամիջոցների եւ Ազգային ժողովի ֆուտբոլային հավաքականները կմրցեն «Հրազդան» մարզադաշտում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 3-ին, ժամը 17-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա ընկերական խաղ, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի լրատվամիջոցների եւ Ազգային ժողովի ֆուտբոլային թիմերը:

Ինչպես հայտնել է Հայաստանի լրատվամիջոցների թիմի ավագ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Ազգային ժողովի հավաքականում ընդգրկված կլինեն խորհրդարանի պատգամավորներ եւ աշխատակազմի ներկայացուցիչներ, իսկ ԶԼՄ-ների ընտրանու կազմում՝ Mediamax.am, News.am, Sport.am կայքերի, «Հայաստանի Հանրապետություն» թերթի, Հ1, «Արմենիա» եւ «ԱրմՆյուս» հեռուստաընկերությունների, Հանրային ռադիոյի եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ԱԺ թիմը մարզում է անցյալի անվանի ֆուտբոլիստ Բաբկեն Մելիքյանը, իսկ ԶԼՄ-ներինը՝ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

Ըստ Ալավերդյանի, այս խաղով թիմերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն:

Մուտքն մարզադաշտ ազատ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին