Ապրիլ 25, 2024
1708 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա, ու հիմա հենակներով եմ քայլում


Հենրիխ Մխիթարյան. Ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա, ու հիմա հենակներով եմ քայլում
Հենրիխ Մխիթարյան. Ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա, ու հիմա հենակներով եմ քայլում

Լուսանկարը` Facebook


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ոտքը գիպսի մեջ է:

ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ֆուտբոլիստն ասել է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ ոտնաթաթի հատվածում ոսկրային խնդիր կա:

«Մայնցի» հետ մրցավեճում խաղային իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ եմ զգացել: Խաղից հետո անմիջապես դիմել եմ բժիշկներին: Հիմա ոտքս ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտեւի ապաքինումը: Նախնական ստուգումների արդյունքում ասել են, որ 4 շաբաթ կպահանջվի»,- ասել է Մխիթարյանը:

Ամենայն հավանականությամբ, հայ կիսապաշտպանը չի հասցնի վերականգնվել ու մասնակցել հոկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին