1225 դիտում

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հնարավոր է չմասնակցի Սերբիայի դեմ հանդիպմանը


 Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հնարավոր է չմասնակցի Սերբիայի դեմ հանդիպմանը
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հնարավոր է չմասնակցի Սերբիայի դեմ հանդիպմանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել:

Երեկ նա Դորտմունդի «Բորուսիայի» կազմում փոխարինման է մտել «Մայնցի» հետ խաղում: Ֆուտբոլիստը հանդիպման վերջում հարված է ստացել ոտքին, ինչի արդյունքում ցավ է զգացել:

Դորտմունդյան ակումբի բժիշկը զննել է Մխիթարյանին ու նշել, որ նրա վերականգնման համար կպահանջվի 4 շաբաթ ժամանակ:

Իսկ դա նշանակում է, որ կիսապաշտպանը չի հասցնի վերականգնվել ու մասնակցել հոկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպմանը:

Հոկտեմբերի 14-ին էլ հայ ֆուտբոլիստները հյուրընկալելու են Ֆրանսիայի ընտրանուն, սակայն այդ խաղը հաշվարկից դուրս է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին