1046 դիտում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր Ռիգայում կսկսի նախապատրաստվել Լատվիայի հետ խաղին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել առաջիկա 2 հանդիպումներին:

Սեպտեմբերի 3-ին Բեռնար Շալանդի սաներն ընկերական հանդիպում են ունենալու Լատվիայի հետ, իսկ 4 օր անց մեկնարկելու են 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

Թիմի Երեւանյան հավաքին մասնակցել են Գեւորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին ու Կամո Հովհաննիսյանը:

Նրանց է միացել նաեւ «Միկայի» պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան, որին Շալանդն ավելի ուշ է հրավիրել:

Իսկ հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները թիմին միանալու են Լատվիայում, որտեղ թիմն ուղեւորվել է այսօր ժամը 10-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին