Ապրիլ 25, 2024
1364 դիտում

Հայաստանի ընտրանու երեւանյան հավաքին ոչ բոլոր ֆուտբոլիստներն են մասնակցելու


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է թիմի մարզումային ծրագիրը:

Հավաքականը նախապատրաստվելու է սեպտեմբերի 3-ին եւ 7-ին կայանալիք Լատվիայի ու Դանիայի ընտրանիների հետ հանդիպումներին:

Օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանելու է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում եւ երեկոյան մարզում անցկացնելու:

Երեւանյան հավաքին մասնակցելու են Գեւորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին ու Կամո Հովհաննիսյանը: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները թիմին միանալու են Լատվիայում:

Սեպտեմբերի 1-ին ժամը 10:00-ին Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը ուղիղ չարտերային չվերթով մեկնելու է Ռիգա, որտեղ նույն օրը ժամը 18:00-ին մարզում է անցկացնելու: Սեպտեմբերի 2-ին ժամը 18:00-ին հավաքականն անցկացնելու է նախախաղային մարզում «Սկոնտո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» են լինելու:

Սեպտեմբերի 3-ին ժամը 20:45-ին «Սկոնտո» մարզադաշտում կայանալու է Լատվիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Սեպտեմբերի 4-ին երեկոյան թիմը եւս մեկ մարզում է ունենալու, իսկ սեպտեմբերի 5-ին առավոտյան ուղիղ չարտերային չվերթով մեկնելու է Կոպենհագեն, որտեղ 2 մարզում է անցկացնելու: 

ԵՎՐՈ-2016-ի Դանիա-Հայաստան ընտրական հանդիպումը կայանալու է «Պարկեն» մարզադաշտում սեպտեմբերի 7-ին ժամը 20:00-ին:
 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին