Ապրիլ 20, 2024
1299 դիտում

Դանիա-Հայաստան խաղի տոմսերը հայ երկրպագուների համար կարժենան 33,5 եվրո


Լուսանկարը` www.stadiumguide.com


Սեպտեմբերի 7-ին կայանալիք 2016 թվականի Եվրոպայի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպման տոմսերը հայ երկրպագուները կկարողանան ձեռք բերել «Պարկեն» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղից:

Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի D տրիբունայի D1 սեկցիան: Տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի 7-ին ու կարժենան  250 դանիական կրոն (33,5 եվրո):

Այդ հանդիպումը հայ ֆուտբոլիստների համար առաջինն է լինելու ԵՎՐՈ-2016-ի ընտրական խմբում: Մինչ այդ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական հանդպում է անցկացնելու Լատվիայի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին