exclusive
1629 դիտում

Խորեն Հովհաննիսյանին նվիրված խաղին կմասնակցեն Դիեգո Մարադոնան ու անվանի այլ ֆուտբոլիստներ



2015 թվականի գարնանը Երեւանում կկայանա ԽՍՀՄ հավաքականի ու աշխարհահռչակ ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ հանդիպում:

Հանդիպումը նվիրված է լինելու հայկական ֆուտբոլի ու «Արարատի» լեգենդ, ԽՍՀՄ հավաքականի խաղացող Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, որ իրենց թիմի կազմում խաղալու են 1982-86 թթ. ԽՍՀՄ հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստները:

«Բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ լինելու են նաեւ մրցակից թիմի կազմում, որոնք նույն ժամանակահատվածում պաշտպանել են այլ հավաքականների գույները: Ես անուններ դեռ չեմ նշի, վերջնական պայմանավորվածությունից հետո միայն ամեն ինչ պարզ կլինի: Միայն կասեմ, որ այդ ցանկում կա նաեւ Դիեգո Մարադոնան»,- ասել է Հովհաննիսյանը:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին