Ապրիլ 20, 2024
891 դիտում

Էբոլայի տենդի պատճառով Լիբերիայում ժամանակավոր արգելել են անցկացնել ֆուտբոլային խաղեր


Լուսանկարը` europeword.com


Լիբերիայում ժամանակավոր արգելել են անցկացնել ֆուտբոլային միջոցառումներ, որպեսզի նվազեցնեն Էբոլայի տենդի վիրուսի տարածման հավանականությունը:

Ֆուտբոլը կոնտակտային մարզաձեւ է, ինչը էապես մեծացնում է վարակը փոխանցելու հնարավորությունը:

Ինչպես հայտնում է BBC-ն, երկրում գրանցվել է վիրուսի տարածման 200 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Արեւմտյան Աֆրիկայում այդ հիվանդության պատճառով մահացել է 672 մարդ:

Բժիշկները դեռ չեն հայտնաբերել Էբոլայի տենդի բուժման մեթոդները կամ էլ հատուկ պատվաստում դրա դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին