Ապրիլ 25, 2024
exclusive
2216 դիտում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին նոր մարզահագուստով կտեսնենք Դանիայի դեմ խաղում


Դավիթ Մանոյանը Գլենդելում երեխաների հետ հանդիպման ժամանակ կրել է նոր մարզաշապիկը
Դավիթ Մանոյանը Գլենդելում երեխաների հետ հանդիպման ժամանակ կրել է նոր մարզաշապիկը

Լուսանկարը` Facebook

Հավաքականն առայժմ հանդես է գալիս այս մարզահագուստով
Հավաքականն առայժմ հանդես է գալիս այս մարզահագուստով

Լուսանկարը` Photolure

Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը
Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը

Լուսանկարը` Facebook


Ըստ սոցցանցերում երկրպագուների տարածած լուսանկարների, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ունի նոր մարզաշապիկ:

Mediamax Sport-ի թղթակիցը փորձել է պարզել, թե որքանով են ճիշտ այդ ենթադրություններն, ու արդյոք ՀՖՖ-ն չի պատրաստվում անել մարզահագուստի շնորհանդես, ինչպես արել էր երկու տարի առաջ, երբ նոր էր պայմանագիր կնքել «Adidas» ընկերության հետ:

Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացաիայի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանի, չնայած ինքը մարզաշապիկի նոր տարբերակը չի տեսել, բայց նախատեսվում է ԵՎՐՈ-2016-ի ընտրական ցիկլում հանդես գալ նոր հանդերձանքով:

«Հավանաբար այդ հագուստով մեր ընտրանին հանդես կգա հենց առաջին պաշտոնական խաղում: Ֆեդերացիան հագուստի շնորհանդես չի անելու, քանի որ նոր հագուստը նույնն է, պարզապես արտաքին որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել»,- նշել է Մանուկյանը:

«Hummel» խանութների ցանցում արդեն վաճառքի է հանված «Adidas» ընկերության կողմից կարված հավաքականի նոր մարզահագուստը, որը երկրպագուները կարող են ձեռք բերել 25 հազար դրամով: Խանութի աշխատակիցները մեզ հետ զրույցում հաստատեցին, որ նոր ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խաղադաշտ դուրս կգա հենց այդ մարզահագուստով:

ՀՖՖ-ն ու «Adidas» ընկերությունը սկսել են համագործակցել 2012 թվականից: Սկզբնական պայմանագիրը «Adidas»-ի հետ նախատեսված է եղել երկու տարով` կրկին երկարաձգելու պայմանով: Մինչ այդ Հայաստանի հավաքականները հանդես էին գալիս «Hummel» ընկերության մարզահագուստով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին