1176 դիտում

Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Բորուսիան» ոչ ոքի է խաղացել իր 3-րդ ընկերական խաղում


Լուսանկարը` Հայաստանի Ազգային Հավաքականի ֆեյսբուքյան էջից


Դորտմունդի «Բորուսիան» երրրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Ավստրիաում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում:

Յուրգեն Կլոպի սաները մրցել են «Օսնաբրուք» ակումբի հետ:  Խաղի հաշիվը մրցակիցն է բացել 34-րդ րոպեին, սակայն իր թիմին պարտությունից կարողացել է փրկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

Նա փոխարինման է մտել երկրորդ խաղակեսում ու 65-րդ րոպեին հավասարեցրել հաշիվը ՝ 1:1:

Մխիթարյանն աչքի է ընկել նաեւ նախորդ երկու ընկերական խաղերում՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին