1561 դիտում

Վարդան Մինասյանը 2 տարվա պայմանագիր է կնքել ղազախստանյան «Տոբոլ» ակումբի հետ


Լուսանկարը` «Տոբոլ» ակումբի պաշտոնական կայք

Լուսանկարը` «Տոբոլ» ակումբի պաշտոնական կայք


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր Աստանայում պայմանագիր է ստորագրել Կոստանայի «Տոբոլ» ակումբի հետ:

Ինչպես հայտնում է  ակումբի պաշտոնական կայքը, պայմանագիրը նախատեսված է  2 տարի ժամկետով:

Մինասյանին ղազախստանյան ակումբում օգնելու է  Հայաստանի երիտասարդական ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

Մոտ օրերս Մինասյանը պաշտոնապես ներկայացվելու է որպես «Տոբոլի» գլխավոր մարզիչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին