Ապրիլ 25, 2024
1286 դիտում

Դուբայի մրցաշարում հայ շախմատիստներից ամենաբարձր տեղը զբաղեցրել է Զավեն Անդրիասյանը


Զավեն Անդրիասյանը
Զավեն Անդրիասյանը

Լուսանկարը` markhovhann.do.am


Դուբայում ավարտված միջազգային մրցաշարում հայ շախմատիստներից ամենաբարձր տեղը զբաղեցրել է Զավեն Անդրիասյանը:

Վերջին՝ 9-րդ տուրում, հայ գրոսմայստերը հաղթել է  Անուար Իսգամբոտովին (Ղազախստան) ու, վաստակելով 6,5 միավոր, ելույթն ավարտել 5-րդ տեղում:

6,5 միավոր է վաստակել ու 7-րդ տեղը զբաղեցրել Տիգրան Պետրոսյանը: Նա էլ վերջին տուրում ուժեղ է եղել Իբրահիմ Ահմադինից (Իրան): 6 միավորով 12-րդ հորիզոնականում է Վլադիմիր Հակոբյանը:

Մրցաշարի հաղթող է դարձել ու 10 հազար դոլար մրցանակ ստացել ֆրանսիացի Ռոմեն Էդուրաը, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին