5109 դիտում

Կայացել են Սենթ Լուիսի կայծակնային շախմատի 9 տուր


Լուսանկարը` Grand Chess Tour


Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարը մոտենում է ավարտին: Արագ շախմատից հետո երեկ մեկնարկել են կայծակնային շախմատի պարտիաները:

Առաջին օրը կայացել է 9 տուր: Լեւոն Արոնյանը տարել է 2 հաղթանակ, 6 անգամ միավորները կիսել է մրցակիցների հետ ու պարտություն կրել 9-րդ տուրում:

 

Հայ շախմատիստը 14 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Առաջատարները 17 միավորով Շահրիար Մամեդյարովն (Ադրբեջան) ու Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) են:

 

Այսօր կայանալու են վերջին 9 հանդիպումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին