Ապրիլ 23, 2024
3230 դիտում

Աբու Դաբիում Գաբրիել Սարգսյանը պայքարում է մրցանակային տեղի համար


Լուսանկարը` fide.com


Աբու Դաբիում ավարտին է մոտենում ավանդական շախմատի փառատոնը, որի գլխավոր մրցաշարում հանդես են գալիս նաեւ հայ շախմատիստները:

Նրանցից լավագույն արդյունքն ունի Գաբրիել Սարգսյանը: Նա վաստակել է 6,5 միավոր ու կիսում է 2-5-րդ տեղերը:

 

Նախավերջին տուրում Սարգսյանն առավելության է հասել Պարհամ Մաղսուդյուի (Հնդկաստան) նկատմամբ: 

 

Առաջատարը 7 միավորով ուկրաինացի Անտոն Կորոբովն է: 9-րդ տուրում Սարգսյանը հենց նրա հետ է ուժերը չափելու:

 

Մրցաշարի հաղթողը ստանալու է 13,000, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավածները` 7500 եւ 5500 դոլար: Կազմակերպիչները մրցանակներ են նախատեսել նաեւ առանձին անվանակարգերում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին