Ապրիլ 25, 2024
5339 դիտում

Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 6-րդ տեղը


Լուսանկարը` Grand Chess Tour


Սենթ Լուիսում ավարտվել է Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարը:

Վերջին երեք տուրում Լեւոն Արոնյանը միավորները կիսել է Ուեսլի Սոյի (ԱՄՆ) եւ Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ, հաղթանակ է տարել Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) նկատմամբ:

Հայ շախմատիստը վաստակել է 9 միավոր ու ելույթն ավարտել 6-րդ տեղում: Մրցաշարի հաղթողի կոչումը 12 միավորով նվաճել է Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):

Այսօր մեկնարկելու է կայծակնային շախմատի մրցաշարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին