Ապրիլ 24, 2024
2975 դիտում

Ռոբերտ Հովհաննիսյանը Ռիգայի մրցաշարում գրավել 1-ին տեղը


Լուսանկարը` europechess.org


Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Ռիգայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:

9 տուրերում նա 7,5 միավոր է վաստակել ու 2-րդ տեղը զբաղեցրած Մանուել Պետրոսյանին շրջանցել լրացուցիչ ցուցանիշներով:

Վերջին տուրում Հովհաննիսյանն ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Պրեդկեի (Ռուսաստան) հետ: Պետրոսյանն էլ ուժեղ է եղել Նիկիտա Մեշկովսից (Լիտվա):

3-րդ տեղը 7 միավորով զբաղեցրել է Պրեդկեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին