2578 դիտում

Հայաստանը կմասնակցի Համաշխարհային Օլիմպիադային


Լուսանկարը` euroteams2017.com

Լուսանկարը` euroteams2017


Ավարտվել է շախմատի համաշխարհային Օլիմպիադայում թիմերի կազմերի ներկայացումը:

Բաթումիում սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 6-ը կայանալիք խաղերի տղամարդկանց պայքարին մասնակցելու է 179 հավաքական:

 

Օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի տղամարդկանց ընտրանին վարկանիշով 9-րդն է: Թիմի կազմում հանդես են գալու Լեւոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը:

 

Վարկանիշի առաջատարը ԱՄՆ-ի ընտրանին է, որին հաջորդում է Ռուսաստանը:

 

Հայաստանի կանանց հավաքականը լավագույնի կոչման համար մրցելու է 146 թիմերի հետ: Ելույթ են ունենալու Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին