Ապրիլ 26, 2024
2546 դիտում

Հայ շախմատիստները մեկնարկել են Աբու Դաբիի մրցաշարում


Լուսանկարը` worldchess


Աբու Դաբիում մեկնարկել է ավանդական դարձած շախմատի փառատոնը, որն անցկացվում է արդեն 25-րդ անգամ:

Գլխավոր մրցաշարի առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Կիգիղա Բոմոյին (Նիգերիա), իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Մահադեւան Սիվային (Հնդկաստան):

Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Էդուարդ Հակոբյանը պարտություն կրել:

Մրցաշարի հաղթողը ստանալու է 13,000, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավածները` 7500 եւ 5500 դոլար: Կազմակերպիչները մրցանակներ են նախատեսել նաեւ առանձին անվանակարգերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին