Ապրիլ 20, 2024
2133 դիտում

Հայ շախմատիստները Ռիգայում մեկնարկել են հաղթանակով


Լուսանկարը` European Chess Union


Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են երեք շախմատիստ: Առաջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Լարս Լաուստենին (Նորվեգիա), Սամվել Տեր-Սահակյանն ուժեղ է եղել Ամիթ Մակոշից (Հնդկաստան), իսկ Մանուել Պետրոսյանը՝ Կուկ Սանդերից (Էստոնիա):

Մի խումբ շախմատիստների հետ նրանք վաստակել են 1-ական միավոր, լրացուցիչ ցուցանիշներով ամենաբարձր տեղում Հովհաննիսյանն է: Նա ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին