Ապրիլ 20, 2024
5651 դիտում

Աբու Դաբիի գլխավոր մրցաշարում հանդես կգա 4 հայ շախմատիստ


Լուսանկարը` European Chess Union


Այսօր Աբու Դաբիում 25-րդ անգամ մեկնարկելու է շախմատային ավանդական փառատոնը, որի գլխավոր մրցաշարում մասնակցելու են նաեւ հայ գրոսմայստերները:

Մինչեւ օգոստոսի 16-ը լավագույնի կոչման համար պայքարելու են Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Էդուարդ Հակոբյանը:

Հաղթողը ստանալու է 13,000, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավածները` 7500 եւ 5500 դոլար: Կազմակերպիչները մրցանակներ են նախատեսել նաեւ առանձին անվանակարգերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին