Ապրիլ 26, 2024
3193 դիտում

Արման Փաշինյանը 3-րդ տեղն է զբաղեցրել Պալեոհորա միջազգային մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Արման Փաշինյանը միջազգային մրցաշարի է մասնակցել հունական Պալեոհորա քաղաքում:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր ու ելույթն ավարտել 3-րդ տեղում: 2-րդ տեղը զբաղեցրած ռումինացի Վլադիսլավ Նեւեդնիչին նա զիջել է միայն լրացուցիչ ցուցանիշներով:

Հաղթողի կոչումը նվաճել է հույն Հրիստոս Բանիկասը, որը վաստակել է 7,5 միավոր:

Պալեոհորայի մրցաշարում հանդես են եկել 150  շախմատիստներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին