Ապրիլ 25, 2024
2940 դիտում

Տիգրան Նալբանդյանը Դորտմունդի բաց առաջնության հաղթողն է


Լուսանկարը` londonchessclassic


Ավարտվել է Դորտմունդի սուպերմրցաշարը, որին զուգահեռ անցկացվել է նաեւ բաց առաջնություն:

Հայաստանը ներկայացնող Տիգրան Նալբանդյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ դարձել մրցաշարի հաղթող, հայտնում է շախմատի ֆեդերացիան:

Նրա որդին՝ Վահան Նալբանդյանը, 5,5 միավորով գրավել է 9-րդ հորիզոնականը, իսկ մինչեւ 18 տարեկանների պայքարում ցույց է տվել լավագույն արդյունքն ու արժանացել հատուկ մրցանակի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին