3184 դիտում

Հայաստանի շախմատիստները հաջող են հանդես եկել Փոթիի մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Վրաստանում ավարտվել է Փոթիի միջազգային շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվել է 13-րդ անգամ:

A մրցաշարին մասնակցել է 46 շախմատիստ: Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Նա նաեւ 2-րդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա:

Հայաստանի շախմատիստները հաջող են հանդես եկել նաեւ B մրցաշարում: Ալեքս Մանուկյանը գրավել է 2-րդ հորիզոնականը, Ռոմիկ Հակոբյանը՝ եզրափակել լավագույն եռյակը: C մրցաշարում Ռոբերտ Մկրտումյանը դարձել է մրցաշարի հաղթող, հայտնում է շախմատի ֆեդերացիան: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին