Ապրիլ 23, 2024
4604 դիտում

Տիգրան Պետրոսյանն World Open-ում կիսել է 2-5-րդ տեղերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ԱՄՆ-ում մասնակցել է World Open միջազգային մրցաշարին, որն անցկացվել է 46-րդ անգամ:

225 հազ. դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարում հանդես են եկել 200 շախմատիստներ:

Տիգրան Պետրոսյանը գլխավոր մրցաշարում 7 միավորով կիսել է 2-5-րդ տեղերն ու 4700 դոլար վաստակել: World Open-ի հաղթող է դարձել Իլյա Նիժնիկը 7,5 միավորով:

Պետրոսյանը դեռ ԱՄՆ-ում է ու այնտեղ շարունակելու է ելույթները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին