5717 դիտում

Հայկ Մարտիրոսյանը դարձել է Ասրյանի հուշամրցաշարի հաղթող


Լուսանկարը` Facebook


Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթողը 18-ամյա Հայկ Մարտիրոսյանն է:

Թեեւ Ջերմուկում կայացած մրցաշարը բավական ուժեղ կազմ էր հավաքել, սակայն Հայաստանի այս տարվա չեմպիոնը կարողացել է լավագույն արդյունքը ցույց տալ:

 

Վերջին տուրում նա մրցել է Հրանտ Մելքումյանի հետ ու առավելության հասել՝ վաստակելով 7 միավոր:

 

Նրա հիմնական մրցակիցներ հնդիկներ Սեթուրամանն ու Սասիկիրան Կրիշնանը ոչ-ոքի են խաղացել ու 6,5 միավորով 2-3-րդ տեղերը զբաղեցրել: Զավեն Անդրիասյանը նույնքան միավորով 4-րդն է:

 

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 27 հազ. դոլարին համարժեք դրամ: Հաղթողը ստացել է 7 հազ. դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին