Ապրիլ 19, 2024
5918 դիտում

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Հրանտ Մելքումյանն է


Լուսանկարը` dohachess2016


Ջերմուկում մեկնարկած Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Հրանտ Մելքումյանն է:

Հայ գրոսմայստերն 1-ին տուրում ուժեղ է եղել Հայ Տեր-Մանուելյանից (ԱՄՆ):

Հայ շախմատիստներից հաղթանակներով են մեկնարկել նաեւ Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, որոնք ընթանում են տասնյակում:

Լրացուցիչ ցուցանիշներով 2-րդը Ռինատ Ջամաբաեւն (Ղազախստան) է, իսկ եռյակը եզրափակում է Վիտալի Բեռնադսկին (Ուկրաինա):

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 27 հազ. դոլարին համարժեք դրամ: Հաղթողը ստանալու է 7 հազ. դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին