Փարիզում ավարտվել է Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշար 2-րդ օրը:
Երեք տուրում Լեւոն Արոնյանը հաղթել է Շահրիար Մամեդյարովին (Ադրբեջան), ապա ոչ-ոքիներ արել Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) եւ Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ:
Հայ շախմատիստը վաստակել է 8 միավոր ու զբաղեցնում է 2-րդ տեղը: 9 միավորով առաջատարը Սոն է:
Այսօր կայանալու են վերջին երեք տուրերը: Սրանից հետո շախմատիստները պայքարը սկսելու են կայծակնային շախմատում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: