8977 դիտում

Այսօր Ջերմուկում մեկնարկում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը


Լուսանկարը` ecuyouth2017.ro


Այսօր Ջերմուկում մեկնարկում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի 11-րդ միջազգային բաց մրցաշարը:

Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի ու Վրաստանի 72 շախմատիստներ:

Մրցաշարում ամենաբարձր վարկանիշը՝ 2666 միավոր, ունի հնդիկ Կրիշնան Սաշիկիրանը: Հայերից ամենաբարձր ցուցանիշն ունի Հրանտ Մելքումյանը՝ 2662:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմելու է 27 հազ. դոլարին համարժեք դրամ: Հաղթողը ստանալուն է 7 հազ. դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին